Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Սրանցից ամեն ինչ սպասելի է

Սրանցից ամեն ինչ սպասելի է
20.01.2025 | 13:55

Հայաստանը Թուրքիային է արտահանձնել Թուրքիայի երկու քաղաքացու, ովքեր Թուրքիայի կողմից հետախուզման մեջ են եղել։ Գրված է այսքանը։

Գրված չի, թե Թուրքիայի այդ քաղաքացիներն ինչու՞մ են մեղադրվում, ի՞նչ ազգության են։

Ասենք ` կարող է մեղադրվում են Ցեղասպանությունը ճանաչելու պահով։ Կամ, ասենք, հայ են, բայց Թուրքիայի քաղաքացի։ Էլ չեմ ասում՝ հույն կամ մեկ ուրիշ ազգության։

Ես սրանցից սպասում եմ, որ կարող է և Թուրքիայի քաղաքացի հայեր եղած լինեն։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3516

Մեկնաբանություններ